13:04 11 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան):
Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին հավաքել է 81.06 միավոր՝ գերազանցելով սեփական ռեկորդը: Եվգենյա Մեդվեդեւան աշխարհի նախորդ ռեկորդը սահմանել էր 2017-ին Տոկիոյում կայացած աշխարհի թիմային առաջնությունում, որում գրանցել էր 80,85 միավոր:
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան (233.41 միավոր):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.