16:51  ,  10 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Ռուսաստանցի օլիմպիականների առաջին մեդալը

Ռուսաստանցի օլիմպիականների առաջին մեդալը Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճեց Սեմյոն Ելիստրատովը: Շորթ-տրեկ տղամարդկանց 1500 մետրում նա գրավեց երրորդ տեղը:

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց հարավկորեացի Լիմ Հյո Ջունը, որը սահմանեց նաեւ օլիմպիական ռեկորդ: Փոխչեմպիոն դարձավ հոլանդացի Շինկի Կնեգտը:

Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրության խախտումների համար Ռուսաստանը որակազրկված է եւ ռուսաստանցի օլիմպիականները հանդես են գալիս օլիմպիական դրոշով:

ՕԽ-2018, շորթ-տրեկ, 1500 մետր, տղամարդիկ

1. Լիմ Հյո Ջուն (Հարավային Կորեա)՝ 2.10,485 (օլիմպիական ռեկորդ)

2. Շինկի Կնեգտ (Հոլանդիա)՝ 2.10,555

3. Սեմյո Ելիստրատով (Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից)՝ 2.10,687

Լուսանկարում  Լիմ Հյո Ջունն է (twitter.com/Olympics)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում