16:51 10 փետրվարի, 2018Ռուսաստանցի օլիմպիականների առաջին մեդալը Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճեց Սեմյոն Ելիստրատովը: Շորթ-տրեկ տղամարդկանց 1500 մետրում նա գրավեց երրորդ տեղը:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց հարավկորեացի Լիմ Հյո Ջունը, որը սահմանեց նաեւ օլիմպիական ռեկորդ: Փոխչեմպիոն դարձավ հոլանդացի Շինկի Կնեգտը:
Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրության խախտումների համար Ռուսաստանը որակազրկված է եւ ռուսաստանցի օլիմպիականները հանդես են գալիս օլիմպիական դրոշով:
ՕԽ-2018, շորթ-տրեկ, 1500 մետր, տղամարդիկ
1. Լիմ Հյո Ջուն (Հարավային Կորեա)՝ 2.10,485 (օլիմպիական ռեկորդ)
2. Շինկի Կնեգտ (Հոլանդիա)՝ 2.10,555
3. Սեմյո Ելիստրատով (Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից)՝ 2.10,687
Լուսանկարում Լիմ Հյո Ջունն է (twitter.com/Olympics)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.