10:16  ,  10 փետրվարի, 2018

Mickipedia՝ Հենրիխ Մխիթարյանից

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը որոշել է ստուգել Վիկիպեդիայում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին նշված մի քանի տվյալներ:

Անգլիական ակումբի նորեկը հաստատել է, որ մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քույրը՝ ՈւԵՖԱ-ում, 13 տարեկանում մասնակցել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կազմակերպված ֆուտբոլային ճամբարին եւ ծանոթացել է Էրնանեսի եւ Անդերսոնի հետ: Մխիթարյանը հերքել է, թե ցանկացել է դառնալ արագավազորդ, 2010-ին չի ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, քանի որ այդ տարի տեղի է ունեցել կանոնների փոփոխություն եւ ընտրությունը կատարվել է Հայաստանում հանդես եկող խաղացողներից: Մխիթարյանի մանկության երազանքներից է եղել դառնալ փաստաբան: Նա չի բացառել, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կարող է իրականացնել այդ երազանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English