21:08  ,  9 փետրվարի, 2018

«Արսենալի» վերջին մարզումը «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է լոնդոնյան դերբիին: Ֆրանսիայի Արսեն Վենգերի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել Պրեմյեր լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» դեմ հանդիպումից առաջ: Մարզմանն ակտիվ մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալի» մամուլի ծառայությունը ֆոտոշարք է ներկայացրել մարզումից:

Սպասվում է, որ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում 29-ամյա հայ ֆուտբոլիստը կլինի մեկնարկային կազմում:

Հավանական մեկնարկային կազմ.

«Արսենալ». Պետեր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյա, ՊյերԷմերիկ Օբամեյանգ:

Փետրվարի 10-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով