22:12  ,  9 փետրվարի, 2018

Արթուր Սարկիսովը շարունակում է ապաքինվել վնասվածքից հետո Թուրքիայում (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը շարունակում է ապաքինվել ծնկահոդի վնասվածքից հետո: 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցում է թիմի մարզումային հավաքին Թուրքիայում, սակայն մարզվում է անհատական ծրագրով:

Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս չի եկել 2017թ. սեպտեմբերի 10-ից: Նա վնասվածք էր ստացել «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խաղում եւ վիրահատվել սեպտեմբերի 21-ին:

Ֆոտո՝ «Ենիսեյի» մամուլի ծառայություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում