Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է: Նա ծնկահոդի խաչաձեւ կապանի եւ մենիսկի ծանր վնասվածք էր ստացել «Լուչ-Էներգիայի» դեմ Առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում:
«Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար: Ամեն ինչ հաջող է անցել, ինձ լավ եմ զգում: Կերկրպագեմ թիմակիցներիս»,- Ինստագրամում գրել է Սարկիսովը՝ հրապարակելով լուսանկար:
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ենիսեյը» «Ախմատի» դեմ խաղադաշտ է դուրս եկել Սարկիսովին նվիրված գրությամբ խաղաշապիկներին՝ «Առողջություն, Արթուր»: «Ենիսեյը» «Ախմատին» հաղթել է 3:0 հաշվով:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի