22:14  ,  8 փետրվարի, 2018

ՕԽ-2018-ը մեկնարկեց ռեկորդով. 8 ձմեռային Խաղերի մասնակից առաջին օլիմպիականը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում բացման հանդիսավոր արարողությունից մեկ օր առաջ մեկնարկել է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումները: 45-ամյա ճապոնացի դահուկացատկորդ Նորիակի Կասաին, մեկնարկելով որակավորման մրցաշարում, դարձավ պատմության մեջ առաջին մարզիկը, որը մասնակցում է 8 ձմեռային Օլիմպիական խաղերի: Նորամուտը Խաղերում Կասաին նշել է դեռ 1992թ. Ալբերվիլի Օլիմպիական խաղերում: Նա նվաճել է երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Դահուկային ոստնակացատկից բացի, փետրվարի 8-ին մեկնարկել է նաեւ քյորլինգի մրցաշարը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 9-ին Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում