11:59  ,  8 փետրվարի, 2018

NBA. «Քլիվլենդի» խաղում ռեկորդ գրանցվեց, Լեբրոն Ջեյմսը՝ ամենաարդյունավետ խաղացող ու լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում 2 միավորի առավելությամբ հաղթել է «Մինեսոտային»՝ 140:138:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 37 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

Այդ խաղում գրանցվել է 40 դիպուկ 3 միավորանոց նետում, ինչը ռեկորդ է NBA-ում: 21 դիպուկ 3 միավորանոց նետում կատարել է «Քլիվլենդը», 19 նետում՝ «Մինեսոտան»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հաղթական նետումը վերջին վայրկյանին: Ընդ որում՝ այդ նետումից վայրկյաններ առաջ Լեբրոնը հրաշալի բլոք-շոթով «Մինեսոտայի» խաղացող Ջիմի Բաթլերին թույլ չի տվել գրավել զամբյուղը 138:138 հաշվի ժամանակ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Բրուքլին»՝ 115:106 (26:21, 27:29, 26:23, 36:33)

«Մեմֆիս» – «Յուտա»՝ 88:92 (16:21, 23:23, 24:24, 25:24)

«Մայամի» – «Հյուսթոն»՝ 101:109 (24:35, 33:26, 23:22, 21:26)

«Ֆինիքս» – «Սան Անտոնիո»՝ 81:129 (9:28, 22:41, 19:28, 31:32)

«Քլիվլենդ» – «Մինեսոտա»՝ 140:138 (լրացուցիչ ժամանակում) (31:29, 33:37, 37:33, 28:30, 11:9)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում