21:11  ,  5 փետրվարի, 2018

Կլեմենտ. Մխիթարյանը հրաշալի դրսեւորվեց, բայց «Արսենալի» լավագույն ձեռքբերումը Օզիլի մնալն է

«Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Պոլ Կլեմենտը (մարզիչ է եղել նաեւ Մադրիդի «Ռեալում», ֆրանսիական ՊՍԺ-ում եւ Մյունխենի «Բավարիայում») մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» նորեկների առաջին մրցելույթը, սակայն նշել է  գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի կարեւորությունը:

«Ընդամենը մեկ հանդիպում է անցել, բայց Մխիթարյանն ու Օբամեյանգն արդեն գերազանց են դրսեւորվել: Բայց ես համարում եմ, որ «Արսենալի» լավագույն ձեռքբերումը Մեսութ Օզիլի պայմանագրի երկարաձգումն է: Ես աշխատել եմ նրա հետ «Ռեալում»: Նա ֆանտաստիկ տաղանդավոր խաղացող է»,- Կլեմենտի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի եւ Օբամեյանգի գալուց հետո Օզիլը երեք տարով երկարաձգեց պայմանագիրը, որն ավարտվելու էր ամռանը:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում