23:52  ,  30 հունվարի, 2018

Վենգեր. Մխիթարյանը պատրաստ է խաղալ

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղից առաջ հայտնել է, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղին:

«Մխիթարյանը պետք է հարմարվի եւ կստանա որոշակի խաղաժամանակ: Նա տեւական ժամանակ է չի խաղացել 90 րոպե, բայց լավ տեսք ունի եւ պատրաստ է խաղալ»,- ասել է Արսեն Վենգերը «Արսենալի» մամուլի ծառայությանը:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում է:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում