22:58  ,  29 ապրիլի, 2024

«Սլովանը» պարտվել է, Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի 7-րդ տուրում նորընծա չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվել է ԴԱԿ-ին եւ պարտվել է 3:5 հաշվով։

Ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն 83-րդ րոպեին արդյունավետ է իրացրել 11-մետրանոցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում