00:14  ,  30 ապրիլի, 2024

ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը 9-րդն է եւ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։

Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 28-րդն է, Սուսաննա Գաբոյանը՝ 5,5 միավորով 75-րդն է, Մարիամ Մկրտչյանը՝ 4,5 միավորով 116-րդ տեղում է:

Տիտղոսը նվաճեց  ադրբեջանցի Ուլվիյա Ֆատալիեւան՝ 8,5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում