11:40  ,  30 ապրիլի, 2024

Կիլիան Մբապեն նվաճել է 17-րդ տիտղոսը

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 17-րդ տիտղոսն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում։

Ֆրանսիայի առաջնության ավարտից չորս խաղ առաջ ՊՍԺ-ն ապահովել է 12-րդ չեմպիոնական տիտղոսը։

Մբապեն 6 անգամ երկրի չեմպիոն է դարձել ՊՍԺ-ի, 1 անգամ՝ «Մոնակոյի» հետ։ Փարիզյան ակումբում նա դարձել է նաեւ Ֆրանսիայի եռակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Ֆրանսիական լիգայի կրկնակի գավաթակիր։

Ֆրանսիայի հավաքականում Մբապեն դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 44 խաղում խփել է 43 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English