11:15  +04,  20 հունվարի, 2018

Մոուրինյո. Հնարավոր է՝ Մխիթարյանը մնա, նա շատ լավ խաղացող է

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է եւ չհեռանալ թիմից այս ամիս:

«Եթե Մխիթարյանի տեղափոխությունը տեղի չունենա՝ ոչ մի խնդիր չկա: Հնարավոր է՝ նա մնա: Մխիթարյանը շատ լավ խաղացող է: Նա հրաշալի խաղաց մեզ համար անցած մրցաշրջանում, օգնեց նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, նա մեր կարեւորագույն խաղացողներից մեկն էր: Հենրիխը գերազանց սկսեց նաեւ այս մրցաշրջանը, բայց հետո մի փոքր զիջեց:

Հիմա շատ են խոսակցությունները, եւ ես պաշտպանում եմ Մխիթարյանին՝ չընդգրկելով հայտացուցակում: Մխիթարյանի համար հեշտ չէ այս իրավիճակում լավ խաղալ:

Հիմա պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ տեղի կունենա: Տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում էmanchestereveningnews-ը:

Բրիտանական dailymail-ը, հղում անելով «Մանչեսթեր Յունայթեդում» իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Մխիթարյանը հունվարի 19-ի մարզմանը հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ ժամանակից շուտ հեռացել է ակումբային մարզաբազայից:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել:

BBC Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» ձգձգվում է հայ ֆուտբոլիստի գործակալի պահանջների պատճառով: «Արսենալը» չի ցանկանում գործարքի ընդհանուր գումարի 7 տոկոսից շատ վճարել իտալացի գործակալ Մինո Ռայոլային, որն ավելին է պահանջում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ