11:15 20 հունվարի, 2018«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է եւ չհեռանալ թիմից այս ամիս:
«Եթե Մխիթարյանի տեղափոխությունը տեղի չունենա՝ ոչ մի խնդիր չկա: Հնարավոր է՝ նա մնա: Մխիթարյանը շատ լավ խաղացող է: Նա հրաշալի խաղաց մեզ համար անցած մրցաշրջանում, օգնեց նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, նա մեր կարեւորագույն խաղացողներից մեկն էր: Հենրիխը գերազանց սկսեց նաեւ այս մրցաշրջանը, բայց հետո մի փոքր զիջեց:
Հիմա շատ են խոսակցությունները, եւ ես պաշտպանում եմ Մխիթարյանին՝ չընդգրկելով հայտացուցակում: Մխիթարյանի համար հեշտ չէ այս իրավիճակում լավ խաղալ:
Հիմա պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ տեղի կունենա: Տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում էmanchestereveningnews-ը:
Բրիտանական dailymail-ը, հղում անելով «Մանչեսթեր Յունայթեդում» իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Մխիթարյանը հունվարի 19-ի մարզմանը հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ ժամանակից շուտ հեռացել է ակումբային մարզաբազայից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել:
BBC Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» ձգձգվում է հայ ֆուտբոլիստի գործակալի պահանջների պատճառով: «Արսենալը» չի ցանկանում գործարքի ընդհանուր գումարի 7 տոկոսից շատ վճարել իտալացի գործակալ Մինո Ռայոլային, որն ավելին է պահանջում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.