16:41  ,  19 հունվարի, 2018

Չեզարե Պրանդելիին պաշտոնանկ են արել ԱՄԷ-ում

Իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին հեռացվել է ԱՄԷ-ի «Ալ Նասր» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նախորդ տարվա մայիսին էր գլխավորել «Ալ Նասրը», որը ԱՄԷ-ի առաջնության 12-րդ տուրից հետո չորրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատարից: 60-ամյա Պրանդելիի գլխավորությամբ «Ալ Նասրը» տարել է 5 հաղթանակ, կրել 5 պարտություն եւ 2 հանդիպում ավարտել ոչ ոքի:

Ավելի վաղ Չեզարե Պրանդելին նշել էր, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական, որը գլխավորել է 2010-2014-ը: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Ջամպիերո Վենտուրայի հեռացումից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում