22:09  ,  15 նոյեմբերի, 2017

Վենտուրան հեռացվեց Իտալիայի հավաքականից

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան հեռացվել է պաշտոնից:

«Վենտուրան այլեւս ազգային թիմի գլխավոր մարզիչը չէ»,- ասվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Վենտուրան Իտալիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը 17 խաղում տարել է 10 հաղթանակ, կրել 3 պարտություն, 4 անգամ խաղացել է ոչ ոքի:

Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում չհաղթահարեց Շվեդիայի արգելքը (0:1, 0:0) եւ 60 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում