11:18  ,  26 մայիսի, 2017

Իտալիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Ալ Նասրը»

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նշանակվել է ԱՄԷ-ի «Ալ Նասր» թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պրանդելին կարիերայի ընթացքում մարզել է նաեւ «Ատալանտան», «Լեչեն», «Վերոնան», «Վենետիկը», «Պարման», «Ռոման», «Ֆիորենտինան» ու «Գալաթասարայը»: Նրա նախորդ ակումբը «Վալենսիան» էր, որը հեռացրեց 59-ամյա մասնագետին 2016թ. դեկտեմբերին, նշանակումից երեք ամիս անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում