14:05  ,  19 հունվարի, 2018

Australian Open. Նադալի վստահ հաղթանակն ու Կարլովիչի ռեկորդը

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ բոսնիացի Դամիր Ջումհուրի նկատմամբ: 1 ժամ 50 րոպե տեւած մրցախաղում իսպանացի թենիսիստը 5 գեյմ տվեց մրցակցին՝ 6:1, 6:3, 6:1 հաշիվը:

1/8 եզրափակիչում Նադալը կխաղա արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ:

Խորվաթ Իվո Կարլովիչը 5 սեթում պարտվեց իտալացի Անդրեաս Սեպիին, սակայն դարձավ 52 էյսի հեղինակ եւ սահմանեց ռեկորդ: Կարլովիչը պատմության առաջին թենիսիստն է, որը 2 մրցախաղերում անընդմեջ դառնում է 50-ից ավելի էյսի հեղինակ: Ճապոնացի Յուիտի Սուգիտայի հետ նախորդ մրցախաղում նա կատարել էր 52 էյս:

Անդրեաս Սեպին Կարլովիչին հաղթեց 6:3, 7:6 (7:4), 6:7 (3:7), 6:7 (5:7), 9:7 հաշվով, իսկ չորրորդ շրջանում կհանդիպի Մեծ Բրիտանիան ներկայացնող Կայլ Էդմունդի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում