17:15  ,  19 հունվարի, 2018

«Նորվիչի» ֆուտբոլիստը վերադարձրել է «Չելսիի» դեմ խաղում դաշտ մտած երկրպագուի ծխախոտը

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Չելսիի» եւ «Նորվիչի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի երկրորդ խաղում:

Լրացուցիչ ժամանակի վերջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Գրեմ Սքոթը 2 դեղին քարտ է ցույց տվել «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, որը հեռացվել է սիմուլյացիայի եւ մրցավարի հետ վիճելու համար: Մրցավարի որոշումը զայրացրել է «Չելսիի» ֆանատներից մեկին, որը ներխուժել է խաղադաշտ, սակայն ստյուարդները կանգնեցրել են նրան: Դաշտ մտնելիս երկրպագուի գրպանից ընկել է ծխախոտի տուփը, որը «Նորվիչի» պաշտպան Տիմ Կլոզեն վերադարձրել է նրան:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Չելսին» հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում