02:45  ,  18 հունվարի, 2018

«Չելսին» դուրս եկավ հաջորդ փուլ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի երկրորդ խաղում «Չելսին» ընդունեց «Նորվիչին»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 5:3 հաշվով:

Առաջին խաղում գրանցվել էր 0:0, այդ պատճառով անցկացվեց երկրորդ խաղ:

1/16 եզրափակիչում «Չելսին» հունվարի 28-ին կընդունի «Նյուքասլին»:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ, երկրորդ խաղ

«Չելսի» - «Նորվիչ»՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ, 11մ՝ 5:3), (առաջին խաղ՝ 0:0)

Միշի Բատշուայի, 55 - Ջամալ Լյուիս, 90+4

Հեռացումներ՝ Պեդրո Ռոդրիգես («Չելսի»), 117, երկրորդ դեղին քարտ, Ալվարո Մորատա («Չելսի»), 120+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս