Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի 30-ին ձերբակալել է ամերիկյան «Լեյքերսի» հարձակվող Մեթ Բարնսին:
32-ամյա բասկետբոլիստը չի կանգնել, երբ նրան կանգնեցրել են ոստիկանները, իսկ հետո հրաժարվել է տուգանք մուծել ժամկետանց վարորդական իրավունքի համար: Բարնսի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով բասկետբոլիստը ձերբակալվել է, հայտնում է ESPN-ը:
NBA-ի նախորդ առաջնությունում Բարնսը «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում մասնակցել է 63 հանդիպման: Նրա միջին արդյունավետությունը կազմել է 7.8 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի