12:23 31 հուլիսի, 2012Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի 30-ին ձերբակալել է ամերիկյան «Լեյքերսի» հարձակվող Մեթ Բարնսին:
32-ամյա բասկետբոլիստը չի կանգնել, երբ նրան կանգնեցրել են ոստիկանները, իսկ հետո հրաժարվել է տուգանք մուծել ժամկետանց վարորդական իրավունքի համար: Բարնսի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով բասկետբոլիստը ձերբակալվել է, հայտնում է ESPN-ը:
NBA-ի նախորդ առաջնությունում Բարնսը «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում մասնակցել է 63 հանդիպման: Նրա միջին արդյունավետությունը կազմել է 7.8 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.