11:12  ,  13 հունվարի, 2018

Օքլենդի մրցաշարը՝ Բաուտիստա-Ագուտի հաղթանակով

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:

Եզրափակիչում նա մրցել է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ եւ առավելության է հասել 6:1, 4:6, 7:5 հաշվով:

Պայքարը տեւել է 2 ժամ 7 րոպե:

Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը երկրորդ անգամ է նվաճում Օքլենդի մրցաշարի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով