21:45  ,  9 հունվարի, 2018

«Չելսիի» հարձակվողը կտեղափոխվի «Սեւիլիա»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային համաձայնել է տեղափոխվել «Սեւիլիա»: Նա հազվադեպ է ընդգրկվում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ չի ցանկանում աշխարհի առաջնությունից առաջ ունենալ խաղային պրակտիկայի պակաս:

24-ամյա բելգիացի ֆուտբոլիստն իսպանական թիմում վարձակալությամբ հանդես կգա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է sportsmole-ը:

Բատշուային Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 2 գոլ:

Բատշուային «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին Մարսելի «Օլիմպիկից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում