«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Լեսթերի» հետ արտագնա ոչ ոքին (2:2) Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Մանչեսթերյան ակումբը հաղթանակից զրկվել էր ավելացված ժամանակում բաց թողած գոլի պատճառով:
«Չկարողացանք հաղթել, քանի որ կորցրեցինք անհավանական գոլային պահեր: Պաշտպանությունում մի շարք սխալներ թույլ տվեցինք մի խաղում, որում կարող էինք հեշտությամբ հաղթել: Ընդմիջմանն իմ խաղացողներին ասացի, որ 1:1 հաշվի ժամանակ հաղթելը հեշտ է: Սակայն իրականությունն այնպիսին է, որ գրանցվեց 2:2 հաշիվը:
Պատժվեցինք սեփական սխալների պատճառով: Հաղթանակի համար արեցինք ամեն բան, բայց չօգտվեցինք մեր հնարավորություններից: Մանկական սխալ. դա այնքան հեշտ է: Դրա համար պատժվեցինք կորցրած 2 միավորով»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Լեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ 83-րդ րոպեին փոխարինեց իսպանացի Խուան Մատային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի