14:14 24 դեկտեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Լեսթերի» հետ արտագնա ոչ ոքին (2:2) Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Մանչեսթերյան ակումբը հաղթանակից զրկվել էր ավելացված ժամանակում բաց թողած գոլի պատճառով:
«Չկարողացանք հաղթել, քանի որ կորցրեցինք անհավանական գոլային պահեր: Պաշտպանությունում մի շարք սխալներ թույլ տվեցինք մի խաղում, որում կարող էինք հեշտությամբ հաղթել: Ընդմիջմանն իմ խաղացողներին ասացի, որ 1:1 հաշվի ժամանակ հաղթելը հեշտ է: Սակայն իրականությունն այնպիսին է, որ գրանցվեց 2:2 հաշիվը:
Պատժվեցինք սեփական սխալների պատճառով: Հաղթանակի համար արեցինք ամեն բան, բայց չօգտվեցինք մեր հնարավորություններից: Մանկական սխալ. դա այնքան հեշտ է: Դրա համար պատժվեցինք կորցրած 2 միավորով»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Լեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ 83-րդ րոպեին փոխարինեց իսպանացի Խուան Մատային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.