18:36  ,  20 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ կպայքարի «Չելսիի» աստղի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայքարել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի համար, հաղորդում է The Sun-ը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է բելգիացի խաղացողի տրանսֆերային իրավունքի համար առաջարկել 90 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ազարի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը», որը մտադիր է նրա տրանսֆերն իրականացնել հաջորդ ամռանը:

Էդեն Ազարը բազմիցս ակնարկել է, որ երազում է կարիերան շարունակել Արքայական ակումբում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

26-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականին է տեղափոխվել «Չելսի» ֆրանսիական «Լիլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում