19:10  ,  19 դեկտեմբերի, 2017

The Guardian. Մխիթարյանը դարձյալ աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում է

Բրիտանական The Guardian-ը սկսել է հրապարակել 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը՝ ներկայացնելով 71-ից 100-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստներին:

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 92-րդ տեղում է:

Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող եւ նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ եւ լրագրողներ 63 երկրներից:

Քվեարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի հավաքականի 28-ամյա ավագը զբաղեցրել էր 57-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում