19:10 19 դեկտեմբերի, 2017Բրիտանական The Guardian-ը սկսել է հրապարակել 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը՝ ներկայացնելով 71-ից 100-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստներին:
Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 92-րդ տեղում է:
Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող եւ նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ եւ լրագրողներ 63 երկրներից:
Քվեարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի հավաքականի 28-ամյա ավագը զբաղեցրել էր 57-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.