16:04  ,  15 դեկտեմբերի, 2017

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը

«Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է լիգայի կայքը:

25-ամյա Սալահն առաջին եգիպտացին է, որն արժանանում է այս մրցանակին: Նախորդ ամիս նա մասնակցել է Պրեմյեր լիգայի 4 խաղերի՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ Ռահիմ Ստերլինգը, Կեւին դե Բրույնեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Բրեյդին («Բարնլի»), Էդեն Ազարը («Չելսի»), Շկոդրան Մուստաֆին («Արսենալ») եւ Էշլի Յանգը («Մանչեսթեր Յունայթեդ»):

Ամսվա լավագույն գոլ է ճանաչվել «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի գոլը «Վեստ Հեմի» դեմ 14-րդ տուրի հաղթական խաղում (4:0):

Հիշեցնենք, որ երրորդ անգամ անընդմեջ Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով