London Chess Classic սուպերմրցաշարի վերջին տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով առավելության հասավ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի նկատմամբ եւ նվաճեց Grand Chess Tour-ի հաղթողի կոչումն ու 245 հազար դոլար: London Chess Classic-ը Grand Chess Tour-ի չորս փուլերից վերջինն էր: Լոնդոնում Կարլսենը 5 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ, Արոնյանը 4 միավորով 7-րդն է:
Վերջնական տեղերը մրցաշարային աղյուսակում հայտնի կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ անգլիացի Մայքլ Ադամսի պարտիայի ավարտից հետո: Ընթացիկ առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 6 միավոր:
London Chess Classic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում