Մագնուս Կարլսենը հաղթեց Լեւոն Արոնյանին եւ նվաճեց Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը

21:25   11 դեկտեմբերի, 2017

London Chess Classic սուպերմրցաշարի վերջին տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով առավելության հասավ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի նկատմամբ եւ նվաճեց Grand Chess Tour-ի հաղթողի կոչումն ու 245 հազար դոլար: London Chess Classic-ը Grand Chess Tour-ի չորս փուլերից վերջինն էր: Լոնդոնում Կարլսենը 5 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ, Արոնյանը 4 միավորով 7-րդն է:

Վերջնական տեղերը մրցաշարային աղյուսակում հայտնի կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ անգլիացի Մայքլ Ադամսի պարտիայի ավարտից հետո: Ընթացիկ առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 6 միավոր:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։