Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ քննարկել իր ապագայի հարցը, գրում է Daily Star-ը:
Մխիթարյանը եւ նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե ինչպես է նա պատկերացնում 28-ամյա ֆուտբոլիստի ապագան անգլիական ակումբում:
Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը հաջող էր սկսել մրցաշրջանը, սակայն դժգոհ է նրա ելույթներից վերջին խաղերում:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Գերմանական ու բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի քվեարկության լավագույն եռյակում Հենրիխ Մխիթարյանը չէր նշել Ժոզե Մոուրինյոյի անունը: Հայաստանի հավաքականի ավագն առաջինը նշել էր Զինեդին Զիդանին («Ռեալ»), երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների ավագները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի