Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկել իր ապագայի հարցը

23:31   10 դեկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ քննարկել իր ապագայի հարցը, գրում է Daily Star-ը:

Մխիթարյանը եւ նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե ինչպես է նա պատկերացնում 28-ամյա ֆուտբոլիստի ապագան անգլիական ակումբում:

Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը հաջող էր սկսել մրցաշրջանը, սակայն դժգոհ է նրա ելույթներից վերջին խաղերում:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Գերմանական ու բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի քվեարկության լավագույն եռյակում Հենրիխ Մխիթարյանը չէր նշել Ժոզե Մոուրինյոյի անունը: Հայաստանի հավաքականի ավագն առաջինը նշել էր Զինեդին Զիդանին («Ռեալ»), երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների ավագները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.