12:08  ,  9 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով, հաղորդում է Daily Record-ը: Անգլիական ակումբը կձգտի ձեռք բերել 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին արդեն այս հունվարին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ձմեռային տրանսֆերային գործարքների համար կստանա մոտ 100 միլիոն եվրո:

Սանդրոն «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է, որ կցանկանար կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Իտալական ակումբը խոշոր առաջարկի դեպքում, չի խոչընդոտի տրանսֆերին:

Անցած ամռանը «Յուվենտուսը» մերժել էր «Չելսիի» 70 միլիոն եվրոյի առաջարկը, որն անգլիական ակումբն արել էր Սանդրոյի համար: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում