Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը նախօրեին հաղթել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում:
«Այս մրցանակը Ռոնալդուի կատարած աշխատանքի եւս մեկ վաստակն է: Նա այնքան շատ ուրախություն է պարգեւել պորտուգալացիներին: Շնորհավորում ենք»,- ասվում է Պորտուգալիայի նախագահի շնորհավորանքում, փոխանցում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Ռոնալդուն մրցանակը ստացել էր նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թվականներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի