Պորտուգալիայի նախագահը շնորհավորել է Ռոնալդուին

14:09   8 դեկտեմբերի, 2017

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը նախօրեին հաղթել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 

«Այս մրցանակը Ռոնալդուի կատարած աշխատանքի եւս մեկ վաստակն է: Նա այնքան շատ ուրախություն է պարգեւել պորտուգալացիներին: Շնորհավորում ենք»,- ասվում է Պորտուգալիայի նախագահի շնորհավորանքում, փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ  Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Ռոնալդուն մրցանակը ստացել էր նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թվականներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.