Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«Շատ բարդ է «Ոսկե գնդակը» տանել Ռոնալդուից ու Մեսիից: Բոլորը գիտեն, որ ես ցանկացել եմ ձեռք բերել Նեյմարին: Մադրիդում նա կունենար «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր: «Ռեալն» ակումբ է, որը տալիս է այն ամենը, ինչ հարկավոր է մեծագույն խաղացողին»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախօրեին հաղթել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 32-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի