23:04  ,  6 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին

Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 25-րդ քայլում գրանցվեց ոք ոքի: Երկու գրոսմայստերներն էլ Լոնդոնում բոլոր պարտիաներն ավարտել են ոչ ոքի: 

5-րդ տուրի պարտիաներից  ոչ ոքի է ավարտվել նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու եւ Սերգեյ Կարյակինի դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 2 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 2.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ տուրում սեւերով հաղթել էր Սերգեյ Կարյակինին՝ տանելով այս մրցաշարի միակ հաղթանակը:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: Դեկտեմբերի 7-ին մրցաշարում հանգստյան օր է:

London Chess Classic, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում