Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 25-րդ քայլում գրանցվեց ոք ոքի: Երկու գրոսմայստերներն էլ Լոնդոնում բոլոր պարտիաներն ավարտել են ոչ ոքի:
5-րդ տուրի պարտիաներից ոչ ոքի է ավարտվել նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու եւ Սերգեյ Կարյակինի դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 2 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 2.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ տուրում սեւերով հաղթել էր Սերգեյ Կարյակինին՝ տանելով այս մրցաշարի միակ հաղթանակը:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: Դեկտեմբերի 7-ին մրցաշարում հանգստյան օր է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։