17:34  AMT,  3 դեկտեմբերի, 2017

«Բենեւենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց «Միլանի» դեմ խաղում, դարպասապահի գոլը՝ 94-րդ րոպեին

A Սերիայի նորեկ «Բենեւենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 15-րդ տուրում «Բենեւենտոն» 2:2 հաշվով ավարտեց «Միլանի» դեմ տնային խաղը՝ վաստակելով առաջին միավորն այս առաջնությունում:

Միլանցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը եւ 21 միավորով մնում են 7-րդ տեղում: «Բենեւենտոյի» երկրորդ գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց իտալացի դարպասապահ Ալբերտո Բրինոլին, որը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ գնացել էր մրցակցի տուգանային հրապարակ:

Սա Ջենարո Գատուզոյի առաջին հանդիպումն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նախորդ 14 տուրերում «Բենեւենտոն» կրել էր 14 անընդմեջ պարտություն, ինչը բացարձակ հակառեկորդ է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) պատմության մեջ: Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930/31 մրցաշրջանը սկսել էր 12 պարտությամբ:

«Բենեւենտոն» այս տարի է նվաճել A Սերիայի ուղեգիր:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բենեւենտո» - «Միլան»՝ 2:2

Գեորգե Պասկաս, 50, Ալբերտո Բրինոլի, 90+5 - Ջակոմո Բոնավենտուրա, 38, Նիկոլա Կալինիչ, 57

Հեռացում՝ Ալեսիո Ռոմանյոլի, 75 («Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...