11:49  ,  20 նոյեմբերի, 2017

A Սերիայի նորեկը գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

«Բենեւենտոն», A Սերիայի 13-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով «Սասուոլոյին», 13-րդ անընդմեջ պարտությունն է կրել Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

«Բենեւենտոն» Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) առաջին թիմն է, որն առաջնությունը սկսում է 13 պարտությամբ: Նախորդ հակառեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930/31 մրցաշրջանը սկսել էր 12 պարտությամբ, փոխանցում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ «Բենեւենտոն» այս տարի է նվաճել A Սերիայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում