16:45  ,  23 նոյեմբերի, 2017

Առանց կիսավարտիքի Բուֆոնը՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասպահ Ջանլուիջի Բուֆոնը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո խաղադաշտում հանել է կիսավարտիքը եւ այն նվիրել երկրպագուներին:

Այդ կերպ 39-ամյա դարպասապահը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել ջերմ աջակցության համար, գրում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը: «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում առաջին անգամ 2 խաղ անընդմեջ ավարտեց գոլազուրկ ոչ ոքիով: Նախորդ տուրում կատալոնացիները հյուրընկալվելիս ոչ ոքի էին խաղացել հունական «Օլիմպիակոսի» հետ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում