01:36  ,  23 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» դուրս եկավ փլեյ-օֆֆ, «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի պարտվեց

«Բարսելոնան» 5-րդ տուրից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեյցարիայում նվազագույն հաշվով պարտվեց «Բազելին»՝ գոլ բաց թողնելով նախավերջին րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի հետ մեկնել էր հանդիպմանը, սակայն բացակայում էր հայտացուցակից: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով առաջին տեղում է: «Բազելն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունեն 9-ական միավոր:

C խմբում «Ռոման» Մադրիդում 0:2 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» եւ 8 միավորով երկրորդ տեղում է: «Աթլետիկոն» 6 միավորով դեռ ունի վերջին տուրում ուղեգրի համար պայքարելու հնարավորություն:

D խմբում «Բարսելոնան» Թուրինում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ՝ 0:0: Կատալոնական ակումբը 11 միավորով առաջին տեղում է եւ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը: «Յուվենտուսն» ունի 8 միավոր: Պորտուգալական «Սպորտինգը» 3:1 հաշվով առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ եւ 7 միավորով պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն:

Ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին «Չելսին», ՊՍԺ-ն, «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Ռեալը», «Բեշիկթաշը»:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:0

Միխայել Լանգ, 89

ԲԿՄԱ  (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:0

Գեորգի Շչենիկով, 13, Նիվալդո Ժարդել, 56, ինքնագոլ

Մրցաշարային դրությունը. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12 միավոր,  «Բազել»՝ 9,  ԲԿՄԱ՝ 9, «Բենֆիկա»՝ 0:

B խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 7:1

Նեյմար, 9, 22, Էդինսոն Կավանի, 28, 79, Կիլիան Մբապե, 35, Մարկո Վերատի, 75, Դանի Ալվես, 80 - Մուսա Դեմբելե, 1 

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2

Սոֆիան Հանի, 63 - Ռոբերտ Լեւանդովսկի, 51, Կորենտին Տոլիսո, 77

Մրցաշարային դրությունը. ՊՍԺ՝ 15, «Բավարիա»՝ 12, «Սելթիկ»՝ 3, «Անդերլեխտ»՝ 0:

C խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:0

Անտուան Գրիզման, 69, Կեւին Գամեյրո, 85

Հեռացում՝ Բրունո Պերես («Ռոմա»), 83, երկրորդ դեղին քարտ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4

Էդեն Ազար, 21, 11մ, Վիլիան, 36, 85, Սեսկ Ֆաբրեգաս, 73, 11մ

Հեռացում՝ Ռաշադ Սադիխով («Ղարաբաղ»), 19

Մրցաշարային դրությունը. «Չելսի»՝ 10, «Ռոմա»՝ 8, «Աթլետիկո»՝ 6, «Ղարաբաղ»՝ 2:

D խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:1

Բաս Դոստ, 40, 66, Բրունո Սեզար, 43 - Օջիջա-Օֆոե, 86

Մրցաշարային դրությունը. «Բարսելոնա»՝ 11, «Յուվենտուս»՝ 8, «Սպորտինգ»՝ 7, «Օլիմպիակոս»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս