15:50  ,  23 նոյեմբերի, 2017

Վալվերդեն պատմել է, թե ինչու Մեսիին չէր ընդգրկել մեկնարկային կազմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատմել է, թե ինչու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում չէր ընդգրկվել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:

«Մեսին վնասվածք չուներ: Պարզապես մենք մտածեցինք, որ նա գոնե մեկ անգամ կարող է ստանալ հանգստանալու հնարավորություն: Բացի այդ, մենք չեն մոռանում, որ կարող ենք ուժեղ լինել նաեւ առանց նրա»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, իսկ Մեսին փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին:

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում առաջին անգամ 2 խաղ անընդմեջ ավարտեց գոլազուրկ ոչ ոքիով: Նախորդ տուրում կատալոնացիները հյուրընկալվելիս ոչ ոքի էին խաղացել հունական «Օլիմպիակոսի» հետ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում