11:57  ,  22 նոյեմբերի, 2017

Բունդեսլիգա. Բոատենգի ու Լեւանդովսկու գոլերը՝ տուրի լավագույնների թվում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Կեւին Ֆոլանդի («Բայեր»), Ռոբերտ Լեւանդովսկու («Բավարիա»), Կեւին-Պրինց Բոատենգի («Այնտրախտ»), Բարտոժ Կապուստկայի («Ֆրայբուրգ») եւ Ռաֆայելի («Բորուսիա Մ.») գեղեցիկ գոլերը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 12-րդ տուրից հետո առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որ 6-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը գերազանցող «Շալկեին» ու «Լայպցիգին»: Վերջին 5 խաղերում 4 պարտություն կրած Դորտմունդի «Բորուսիան» 5-րդ տեղում է եւս 9 միավոր է հետ առաջատարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում