01:26  ,  18 նոյեմբերի, 2017

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում

Դորտմունդի «Բորուսիայի» անհաջողությունները շարունակվում են ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում: Բունդեսլիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեցին «Շտուտգարտին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց խորվաթ 19-ամյա հարձակվող Յոսիպ Բրեկալոն:

«Բորուսիան» Բունդեսլիգայում չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ՝ կրելով չորրորդ պարտությունն այդ անհաջող շարքում: Դորտմունդի թիմը 20 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Շտուտգարտը» 16 միավորով 11-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1

Շադրակ Ակոլո, 5, Յոսիպ Բրեկալո, 51 – Մաքսիմիլիան Ֆիլիպ, 45+3

Չիրացված 11 մետրանոց՝ Անդրե Շյուրլե, 45+2 («Բորուսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում