15:21  ,  21 նոյեմբերի, 2017

ՈւԵՖԱ․ 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը: Թիմում տեղ են գտել նախկին ու գործող ֆուտբոլիստներ, այդ թվում՝ 6 իսպանացիներ։

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս (Իսպանիա)։

Պաշտպաններ. Սերխիո Ռամոս (Իսպանիա), Կարլես Պույոլ (Իսպանիա), Ժերար Պիկե (Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա)։

Կիսապաշտպաններ. Չավի (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Ստիվեն Ջերարդ (Անգլիա)։

Հարձակվողներ. Թիերի Անրի (Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում